Ինձ շատ դուր եկավ Ձեր հյուրանոցի մթնոլորտը, վերաբերմունքը շատ ուշադիր էր, համարներում ամեն ինչ մաքուր էր: Շատ ուրախ եմ, որ հանգրվանեցի Ձեզ մոտ:

- Մարկո, Գերմանիա

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Մեր մասին

Բարի գալուստ «Քեֆիլյան» հյուրանոց

Ողջունում ենք Ձեզ «Քեֆիլյան» հյուրանոցի պաշտոնական կայքում, որտեղ կարող եք մանրամասնորեն ծանոթանալ համարներին լրացուցիչ ծառայություններին:

«Քեֆիլյան» հյուրանոցն առանձնանում է էլեգանտ ինտերյերով և էքստերյերով, լուսամուտներից բացվում է Դեբեդ գետի կիրճի գեղատեսիլ տեսարան:

Հյուրանոցի հյուրերը կարող են օգտվել լրացուցիչ ծառայությունների բազմազան տեսականուց. անվճար Wi-Fi ինտերնետ, լվացքատուն, պահպանվող ավտոկայանատեղի, հուշանվերների կրպակ, էքսկուրսիոն և զբոսաշրջային ծառայություններ, որոնց թվում՝ արշավներ ձիերով, մասնակցություն օղու թորման, լավաշի թխման գործընթացներին և այլն, ինչպես նաև ռեստորանային և տրանսպորտային սպասարկում, բիզնես, կենցաղային և բժշկական ծառայություններ:

Մեզ մոտ առկա են տեղակայման բազում տարբերակներ: Ձեր ցանկությամբ գնի մեջ կընդգրկենք նախաճաշի, ինչպես նաև ճաշի և/կամ ընթրիքի արժեքը: Մեծ պատվիրակությունների համար նախատեսված է համապարփակ սննդակարգ, իսկ մարզական թիմերի համար մշակված է հատուկ ճաշացանկ՝ հաշվի առնելով սպորտային ռեժիմը:

Մենք աշխատում ենք, որպեսզի Դուք վստահ լինեք Ձեր անվտանգության և հանգստության համար, իսկ հիշողության մեջ մնան հայաստանի մասին լավագույն տպավորությունները:

Բարի գալուստ

welcome

«Քեֆիլյան»-ը ոչ մեծ և հարմարավետ հյուրանոց է: Զանազան համարներ ու բարեհամբույր աշխատակազմ. ամեն ինչ արված է Ձեր լիակատար հանգստի համար:

Մեր մասին

about us

«Քեֆիլյան» հյուրանոցն առանձնանում է էլեգանտ ինտերյերով և էքստերյերով, լուսամուտներից բացվում է Դեբեդ գետի կիրճի գեղատեսիլ տեսարան:

Որտեղ ենք մենք...

location

«Քեֆիլյան» հյուրանոցը տեղակայված է Հաղպատ գյուղում, միջնադարյան Հայաստանի նշանավոր կառույցներից մեկից՝ Հաղպատավանքից ոչ հեռու:

top