Ինձ շատ դուր եկավ Ձեր հյուրանոցի մթնոլորտը, վերաբերմունքը շատ ուշադիր էր, համարներում ամեն ինչ մաքուր էր: Շատ ուրախ եմ, որ հանգրվանեցի Ձեզ մոտ:

- Մարկո, Գերմանիա

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Լվացքատուն

«Qefilyan» հյուրանոցի լվացքատունը մատուցում է լվացման, չորացման, սպիտակեղենի արդուկման, հատուկ հագուստի լվացման ծառայություններ: Համաձայն սենյակներում առկա գնացուցակի՝ մեր անձնակազմը կարգի կբերի Ձեր հագուստը:

Դրա համար անհրաժեշտ է թողնել հագուստը հատուկ տոպրակներում կամ փոխանցել սպասուհուն: Նշված ժամին Ձեր հագուստը մաքուր և արդուկված կլինի:

Բարձր մակարդակի ծառայության համար լվացքատունն ապահովված է ժամանակակից արտասահմանյան սարքերով:

Լվացման բարձր որակն ապահովվում է ջրի մաքրման բարձր մակարդակով, որը մինչ մեքենան հասնելն անցնում է ֆիլտրերի ողջ համակարգով:

«Քեֆիլյան» հյուրանոցը հոգ է տարել, որ հյուրերը կարողանան վայելել շրջապատի մաքրությունը:

Ձեզ համար.

  • անհատական մոտեցում.
  • 2-ժամյա էքսպրես լվացում-արդուկում.
  • 50% զեղչ մանկական հագուստին.
  • օգտագործվում են բիոքայքայող լավացող միջոցներ.
  • բծերի արդյունավետ հեռացում.
  • հրաշալի արդյունք, այդ թվում՝ ճերմակ իրերի.
  • թարմության հաճելի բուրմունք լվացումից հետո:

Մեր պատկերացմամբ աշխարհը պետք է ողողվի իր բոլոր գույներով: Եվ որ Ձեր կյանքում տեղ չլինի կեղտոտ իրերին ու հագուստին: Եվ միայն «Քեֆիլյան» հյուրանոցի լվացքատունն է ի վիճակի ստեղծել դա Ձեզ համար:

Բարի գալուստ

welcome

«Քեֆիլյան»-ը ոչ մեծ և հարմարավետ հյուրանոց է: Զանազան համարներ ու բարեհամբույր աշխատակազմ. ամեն ինչ արված է Ձեր լիակատար հանգստի համար:

Մեր մասին

about us

«Քեֆիլյան» հյուրանոցն առանձնանում է էլեգանտ ինտերյերով և էքստերյերով, լուսամուտներից բացվում է Դեբեդ գետի կիրճի գեղատեսիլ տեսարան:

Որտեղ ենք մենք...

location

«Քեֆիլյան» հյուրանոցը տեղակայված է Հաղպատ գյուղում, միջնադարյան Հայաստանի նշանավոր կառույցներից մեկից՝ Հաղպատավանքից ոչ հեռու:

top