Ինձ շատ դուր եկավ Ձեր հյուրանոցի մթնոլորտը, վերաբերմունքը շատ ուշադիր էր, համարներում ամեն ինչ մաքուր էր: Շատ ուրախ եմ, որ հանգրվանեցի Ձեզ մոտ:

- Մարկո, Գերմանիա

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Ավտոկայանատեղի

Հյուրանոցում ավտոկայանատեղիի առկայությունը ծառայության կարևորագույն բաղադրիչներից է, որը զբոսաշրջիկներին ապահովում է առավելագույն հարմարավետությամբ: Համաձայնեք, որ ինչպես թատրոնի մասին տպավորությունն է սկսվում հանդերձանքի սրահից, այնպես էլ ավտոսիրահար զբոսաշրջիկների ծանոթությունը հյուրանոցի հետ սկսվում է կայանատեղիից:

«Qefilyan» հյուրանոցն առաջարկում է ավտոմեքենայի կայանման տեղեր, որոնք տեղակայված են հյուրանողի անվտանգ տարածքում, վերահսկվում են և ծածկված չեն տանիքով: Մենք հնարավորություն ենք տալիս մեր հյուրերին լիարժեք հանգստանալ՝ մոռանալով ավտոմեքենայի կայանման հետ կապված բոլոր դժվարությունների մասին:

Հյուրանոցի տարածքի բոլոր ավտոկայանատեղիները շուրջօրյա պահպանվում են, իսկ դա նշանակում է, որ ավտոմեքենաների տերերին չարժե անհանգստանալ մեքենայի անվտանգության մասին: Դրանից բացի, ավտոկայանատեղիի առկայությունը խոսում է հյուրանոցի սպասարկման բարձր մակարդակի մասին:

Բարի գալուստ

welcome

«Քեֆիլյան»-ը ոչ մեծ և հարմարավետ հյուրանոց է: Զանազան համարներ ու բարեհամբույր աշխատակազմ. ամեն ինչ արված է Ձեր լիակատար հանգստի համար:

Մեր մասին

about us

«Քեֆիլյան» հյուրանոցն առանձնանում է էլեգանտ ինտերյերով և էքստերյերով, լուսամուտներից բացվում է Դեբեդ գետի կիրճի գեղատեսիլ տեսարան:

Որտեղ ենք մենք...

location

«Քեֆիլյան» հյուրանոցը տեղակայված է Հաղպատ գյուղում, միջնադարյան Հայաստանի նշանավոր կառույցներից մեկից՝ Հաղպատավանքից ոչ հեռու:

top