Hotel Navigation - arm

Ինձ շատ դուր եկավ Ձեր հյուրանոցի մթնոլորտը, վերաբերմունքը շատ ուշադիր էր, համարներում ամեն ինչ մաքուր էր: Շատ ուրախ եմ, որ հանգրվանեցի Ձեզ մոտ:
- Մարկո, Գերմանիա
Ռեստորան «Քեֆիլյան»
Ռեստորանը տեղակայված է «Քեֆիլյան» հյուրանոցի առաջին հարկում: Այստեղի ճաշացանկը կուրախացնի հայկական, եվրոպական և ռուսական խոհանոցների բազմազանությամբ, որոնք դուր կգան Ձեզ և Ձեր հյուրերին, հաճելի կդարձնեն ցանկացած հանդիպում: Բացի հյուրանոցի ընտիր խոհանոցից այստեղ կարելի է համտեսել ոգելից և ոչ ոգելից խմիչքների լայն տեսականի՝ պատրաստված տնային պայմաններում հայկական տեխնոլոգիայով:
Wi-Fi ինտերնետ
Այսօր ինտերնետը տեղեկատվության հիմնական աղբյուրն է: Ցանկացած. օգտակար, վնասակար, անօգուտ... Դեռ տասը տարի առաջ մեզանից քչերը կարող էին պարծենալ համացանց մուտք ունենալով: Սակայն այսօր նույնիսկ հեռախոսն առանց ինտերնետի մեծ բացառություն է:
Արբանյակային հեռուստատեսություն
Հյուրանոցի բոլոր համարներն ապահովված են ժամանակակից LCD հեռուստացույցներով, որոնք միացված են մոտ 40 լեզվով հեռարձակվող ավելի քան 1000 արբանյակային ալիքների:
Լվացքատուն
«Qefilyan» հյուրանոցի լվացքատունը մատուցում է լվացման, չորացման, սպիտակեղենի արդուկման, հատուկ հագուստի լվացման ծառայություններ: Համաձայն սենյակներում առկա գնացուցակի՝ մեր անձնակազմը կարգի կբերի Ձեր հագուստը:
Ավտոկայանատեղի
Հյուրանոցում ավտոկայանատեղիի առկայությունը ծառայության կարևորագույն բաղադրիչներից է, որը զբոսաշրջիկներին ապահովում է առավելագույն հարմարավետությամբ: Համաձայնեք, որ ինչպես թատրոնի մասին տպավորությունն է սկսվում հանդերձանքի սրահից, այնպես էլ ավտոսիրահար զբոսաշրջիկների ծանոթությունը հյուրանոցի հետ սկսվում է կայանատեղիից:
Բարի գալուստ

«Քեֆիլյան»-ը ոչ մեծ և հարմարավետ հյուրանոց է: Զանազան համարներ ու բարեհամբույր աշխատակազմ. ամեն ինչ արված է Ձեր լիակատար հանգստի համար:



